Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

11.11.2026 15:43 Հայաստան

‼️Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Տեխնիկական աշխատանքների ընթացքում ֆինանսական անհարմարություններից խուսափելու համար բանկն առաջարկում է նախապես կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը. 🔹Նախապես՝ մինչև նոյեմբերի 17-ը, Երևանի ժամանակով 21:00-ն, կանխիկացնել առաջիկա օրերին անհրաժեշտ չափով գումար, հատկապես եթե գտնվում եք արտասահմանում կամ պատրաստվում եք մեկնել նշված ժամանակահատվածում։ 🔹Փոխանցել անհրաժեշտ գումարը բանկային ընթացիկ հաշվին, որը հետագայում կարող եք կանխիկացնել կոդով՝ acba digital-ի «Կոդով կանխիկացում» հնարավորությամբ կամ բանկի մասնաճյուղերում։ 🔹Վճարել QR-ով. Հայաստանի տարածքում Ակբա բանկի ընթացիկ հաշվից կարող եք վճարումներ կատարել նաև acba digital հավելվածի QR վճարման գործիքով՝ ArCa QR և Idram QR սպասարկող բոլոր վաճառակետերում։

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment