Ստեփանավանի համայնքապետ ընտրվեց Արմեն Գրիգորյանը. «Ուժեղ Հայաստանի» անդամները ներկա չէին
11.11.2026 11:30
Հայաստան
Ստեփանավան համայնքում, այսօր՝ նոյեմբերի 11–ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է, որի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է։ Նորընտիր ավագանու ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավարող Արմեն Գրիգորյանը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները նիստին չեն մասնակցել։ Նշենք, որ նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Գևորգյանի հիշատակը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ ՔՊ–ն, «Ուժեղ...