Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄ
11.11.2026 10:16
Հայաստան
Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք, հայտնել են ԲԸՏՄ-ից: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Լոռու և Արմավիրի մարզերում արձանագրել են ջրօգտագործման տարաբնույթ խախտումներ։ Լոռու մարզի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում գործող «Հովան» ՍՊԸ-ին պատկանող «Aura Village» հյուրանոցային համալիրում հանրային հանգստի և սննդի կազմակերպման նպատակով շահագործվել է 1 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։...