ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ
10.11.2026 18:01
Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 10-ին, ըստ անհրաժեշտության, չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Այցերի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված