Տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետների հանդիպումը

10.11.2026 15:59 Հայաստան

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ:

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать