Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

09.11.2026 09:20 Հայաստան

‼️Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները 📌Citibank N.A.-ի հետ հաստատված թղթակցային հարաբերություններն ավելի են ամրապնդում Բանկի միջազգային բանկային ենթակառուցվածքը և ընդլայնում ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ ու հաշվարկներ իրականացնելու հնարավորությունները։ ԱՄՆ-ում գործող բանկային գործընկերոջ հետ անմիջական համագործակցության շնորհիվ Բանկը բարձրացնում է միջսահմանային գործարքների արագությունը, հուսալիությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։ 📌Այս համագործակցությունը կարևոր հանգրվան է Կոնվերս Բանկի՝ միջազգային ներկայությունն ամրապնդելու և հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու շարունակական ջանքերում։

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment