Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
08.11.2026 15:10
Հայաստան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու խաղին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն անցկացրել է հավաքի առաջին մարզումը, որը բաց են թողել Գեորգի Հարությունյանը, Արտեմ Բանդիկյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Օգնյեն Չանչարևիչը և Ստյոպա Մկրտչյանը: Նրանք թիմին կմիանան նոյեմբերի 9-ին։ Հայաստանի հավաքականը …