🇦🇲🇺🇸🇦🇿Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի․ Շոյգու

09.11.2026 11:45 Հայաստան

🇦🇲🇺🇸🇦🇿Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի․ Շոյգու 🔸 Դրան մեծապես նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել, հայտարարել է նա Մոսկվայում ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ։ 🔸 Մեծ նշանակություն ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Դրա վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ աշխատանքային խմբի շրջանակում։ Միևնույն ժամանակ, բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն ինքնածախսածածկվող։ 🔸 2024 թվականին Վրաստանի իշխանություններին գործնականում հաջողվել է կանխել վրացական արևմտամետ ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջումը, և նրանք սկսել են վարել երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment