Ալեն Սիմոնյանը մասնակցում է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։

09.11.2026 11:14 Հայաստան

Ալեն Սիմոնյանը մասնակցում է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։ Նիստը մեկնարկել է համատեղ լուսանկարվելու արարողությամբ, որից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը մասնակիցներին։ Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորությունը՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և աշխարհի մի շարք տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում։ Նրա ուղերձում նշվել է, որ ԱՊՀ պետությունների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել կառույցների վերլուծական և կանխատեսման լուրջ ներուժը։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment