Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար էր պոկվել և ընկել ճանապարհի վրա
08.11.2026 10:23
Հայաստան
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։