Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄ

07.11.2026 13:11 Հայաստան

ՍԱՏՄ–ն պնդում է` տեղական կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեսչական մարմինը պարբերաբար է անցկացնում վերահսկողական միջոցառումներ, ինչից պարզ է դառնում, որ երեկ հայտարարված` 11 ընկերությունում իրականացվող ստուգումների արդյունքները դեռ հայտնի չեն։ ՍԱՏՄ–ից միայն հավաստիացնում են, թե աղիքային ցուպիկի խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին: Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու։ Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար