Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

07.11.2026 12:45 Հայաստան

ՀՀ կառավարության խնդիրն է Հայաստանը բաց սահմաններով հանձնել գալիք սերունդներին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը։ Փաշինյանը հույս է հայտնել, որ 2029 թվականին կկարողանան վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրամիության հետ և կսկսվի Ակադեմիական քաղաք նախագծի իրականացումը։ Վարչապետը հավելել է, որ խաղաղ միջավայրում այս և այլ ծրագրերի իրականացման համար որևէ խոչընդոտ չի լինի։ ✔️Բայց նաև ինքն է պնդել, թե ոչ ոք չի կարող 100% երաշխիք տալ, որ կառավարությունը կհասնի իր առջև դրված հիմնական նպատակներին, որովհետև այդ գործընթացը բարդ է, բայց հնարավոր։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать