Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը

07.11.2026 12:05 Հայաստան

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, հայտնում է Oragir.News–ը։ «Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ»,–գրում է կայքը: Նա այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում: @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment