Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հասարակությունը պիտի գիտակցի, որ սա ի´ր պրոցեսն է․ Վահե Հովհաննիսյան
06.11.2026 20:36
Հայաստան
Քաղաքական դիրքավորումների սուր պրոցեսում կա 3-րդ՝ ամենակարևոր կողմը՝ հասարակությունը։ Հասարակությունը պիտի գիտակցի, որ սա ի´ր պրոցեսն է։ Այս պահին մեր հասարակությունը հասել է առանցքային հանգրվանի. կա´մ գնում ենք հասարակության կորստի, կա´մ հանրային երկխոսություն։ Մնացածը առճակատում է, որտեղ ոչ մի լավ բան չկա։ Քաղաքական այս նոր պրոցեսի հաջողության համար ամենակարևորն է, որ օրակարգը չդառնա պարզապես ընդդիմություն-իշխանություն հերթական հակամարտությունը։