Հնդկաստանը Հայաստանին է ուղարկել «Pinaka» կառավարվող 1000 հրթիռից բաղկացած առաջին խմբաքանակը․ IDRW
05.11.2026 14:32
Հայաստան
Հնդկաստանը Հայաստանին 1000 կառավարվող հրթիռ կմատակարարի Երևանի գնած Pinaka ՀԿՌՀ-ների համար․ Indian Defence Research Wing Հնդկական պարբերականը, որը պարբերաբար հաղորդում է Երևանի և Նյու Դելիի միջև սպառազինության գործարքների մասին, այժմ գրում է, որ սա կառավարվող զինամթերքի առաջին խմբաքանակն է։ Իսկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ձեռք են բերվել վերջին 2-3 տարվա ընթացքում։ Դրանք ցուցադրվել են մայիսի 28-ին Երևանում՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ անցկացված զորահանդեսին։ @ArmeniaSputnik