🔹Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը
06.11.2026 10:29
Հայաստան
Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: 110 կգ քաշային կարգում հայ ծանրորդը զրո ստացավ հրում վարժությունում և չգրանցեց երկամարտի արդյունք: Պոկում վարժությունից հետո 23-ամյա Կարապետյանը 183 կգ արդյունքով 7-րդն էր, իսկ հրում վարժությունում չկարողացավ հաջող մոտեցում գրանցել: Նա երկու անգամ ձախողեց 217 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց: …