Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդը մահացել է
06.11.2026 09:58
Հայաստան
Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է «Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Արագածոտնի մարզում՝ Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել ձորակում»,-հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ միկրոավտոբուսը սպասարկում էր 511 երթուղին։ @ArmeniaSputnik