❗️Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին հետևյալ նպատակների շուրջ.

04.11.2026 23:38 Հայաստան

❗️Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին հետևյալ նպատակների շուրջ. ▫️Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում ▫️Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների ▫️Ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն ▫️Ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում Համատեղ հայտարարարության մեջ նշվում է, որ ընդդիմադիր հավաքին մասնակից ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը գերակա ազգային խնդիրների շուրջ՝ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար։ «Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբման․․․ Միացեք մեզ՝ պաշտպանելու մեր երկրի իրական անկախությունը»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար