«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
03.11.2026 16:12
Հայաստան
‼️«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում Կոնվերս Բանկի մասնակցության առանցքում կանաչ օրակարգն էր՝ թե՛ ռազմավարական մակարդակում, թե՛ հաճախորդներին առաջարկվող լուծումներում։ Բանկն առաջիններից էր Հայաստանում, որ իր ներքին ընթացակարգերում ամրագրեց կայուն և պատասխանատու ֆինանսավորման սկզբունքները՝ որոշումներ կայացնելիս հաշվի առնելով նաև բնապահպանական և սոցիալական գործոնները։ Հաճախորդներին առաջարկվող լուծումների թվում են էներգաարդյունավետ հիփոթեքային վարկերը, էներգաարդյունավետ համակարգերի ձեռքբերման և տեղադրման, էլեկտրամոբիլների ձեռքբերման և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ֆինանսավորումը։