Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
03.11.2026 18:25
Հայաստան
Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը, հաղորդում է ՀՀՖ մամուլի ծառայությունը: Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 542 միավոր: Աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է, կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը: