Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

03.11.2026 16:29 Հայաստան

«Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի կա՞. Աննա Գրիգորյանի հարցը ՔԿ նախագահին «Երբ որ քննարկում ենք արարքում հանցակազմի առկայությունը, մենք քննարկում ենք տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը։ Սրանք վճռորոշ հատկանիշներ են»,– ասել է ՔԿ նախագահը։ Աննա Գրիգորյանն իր հերթին հայտնեց, որ Ա. Մ. սկզբնատառերով քաղաքացին ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղել է նույնաբովանդակ արտահայտությունները՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ, չոքացնելու եմ»։ Այդ դեպքում Քննչական կոմիտեն հանցակազմ է արձանագրել։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment