Եթե գազի գինը թանկանա 10%-ով, ապա մեր գնաճը կկազմի 0.8 %. ՀՀ ԿԲ նախագահ

03.11.2026 14:40 Հայաստան

Եթե գազի գինը թանկանա 10%-ով, ապա մեր գնաճը կկազմի 0.8 %. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ Կենտրոնական բանկը գազի գնի սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։ Ուղղակի զգայունության որոշակի վերլուծություն են արել, օրինակ` ինչ կլինի, եթե գազի գինը 1 %-ով թանկանա։ «Իսկ ավելի կոնկրետ` 10 %-ով գազի գնի թանկացման դեպքում, դա մեր սպառողական գների ինդեքսի կբերի 0.6 % գնաճ, իսկ հարակից ճյուղերը, որոնք օգտագործում են գազի վերջնական արտադրանքի համար, ապա նրանց արտադրանքի գների աճը կլինի 0.1–0.2 %-ի սահմաններում: Այսինքն, եթե գազի գինը թանկանա 10 %-ով, ապա մեր գնաճը կլինի 0.8 %»,– ասաց նա։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать