ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլուխները պատին են տալիս, հերիք էղավ, բոլ էղավ. Գալյանը՝ ընդդիմությանը

03.11.2026 13:42 Հայաստան

Ընդդիմությունը շատ բան է ասում, գլուխը պատին է տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Սրբուհի Գալյանը` սահմանադրական հանրաքվեի մասին Նոր Սահմանադրության ընդունումից հետո ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի տանելու համար նախատեսված շեմը կիջեցվի, ԱԺ–ում լրագրողներին ասաց Արդարադատության նախարարը` հստակեցնելով, որ ոչ թե ԱԺ–ի հաստատման կարիք չի լինի, այլ հանրաքվեի դնելու համար կլինի որոշակի շեմ։ Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդնի խորհրդարանը, սակայն ԱԺ–ն այն չի կարող փոխել։ Ինչ վերաբերում է ընդդիմախոսների քննադատությանը, ապա նախարարը պնդեց, թե Սահմանադրության նախագիծը շատ բալանսավորված է լինելու։ «Հերիք է, բավ է, սա մեր ներքին գործն է ու ուզում ենք, որ ժողովուրդը որոշի։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում նրանց ասածները»,– ընդգծեց Գալյանը` արձագանքելով ընդդիմության այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխությունները արվում են Բաքվի թելադրանքով։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար