Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին

02.11.2026 21:18 Հայաստան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ Երևանում անցկացված համաժողովին, հանդես եկել բացման խոսքով և պատասխանել ներկաների հարցերին։ Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։ Համաժողովին մասնակցել են քաղաքացիական հասարակության, մեդիայի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ ԱԽ քարտուղարի ելույթից և հարցուպատասխանից հետո փորձագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել պանելային քննարկումներ` նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և նրա հասարակության առջև ծառացած մարտահրավերներին։

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать