Իրավախախտումները չարձանագրելու համար վարորդները փորձել են կաշառել պարեկներին
02.11.2026 16:25
Հայաստան
Նոյեմբերի 1-ին Չարենցավան-Ալափարս ճանապարհին և հոկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում վարորդները պարեկներին 20 հազարական դրամ կաշառք են առաջարկել՝ իրավախախտումները չարձանագրելու համար։ Երկու դեպքում էլ վարորդները ձերբակալվել են։ Ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ Պարեկներին կաշառք առաջարկելու դեպք է արձանագրվել նոյեմբերի 1-ին։ Ժամը 23․50-ի սահմաններում պարեկային ծառայողները անկանոն վարելու համար Չարենցավան-Ալափարս ճանապարհին կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու նպատակով …