Հայ-ադրբեջանական սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան
02.11.2026 11:37
Հայաստան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի Սյունիքում «Թրամփի ուղու» (TRIPP) կառուցման հատվածներին։ Այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շեշտելով, որ այդտեղ արտահերթ սահմանազատման հավականությունը մեծ է, որովհետև «TRIPP-ը պետք է արագ արվի»։ «Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ անցկացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի...