Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով
01.11.2026 15:35
Հայաստան
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ: