🇦🇲🇷🇺ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը, հայտնում է РБК-ն։
01.11.2026 16:56
Հայաստան
🇦🇲🇷🇺ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը, հայտնում է РБК-ն։ Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել էին, թե Ռուսաստանը, իբր, հրաժարվել է համաձայնեցնել Սամվել Մկրտչյանի նշանակումը՝ Լեհաստանում և ՆԱՏՕ-ում նրա նախկին աշխատանքի պատճառով։ Ամռանը հաղորդվել էր Մոսկվայից Հայաստանի գործող դեսպան Գուրգեն Արսենյանին հնարավոր հետ կանչման մասին, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել։ @ArmeniaSputnik