Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 15:05
Հայաստան
Սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ են պարզվել․ 3 անձ կալանավորվել է Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց, ովքեր տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։ Իրականացվել են խուզարկություններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ @ArmeniaSputnik