Անընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊ

30.10.2026 16:38 Հայաստան

«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և ազգային կամ էթնիկ պատկանելություն մատնանշող այլ բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է. ՀՀ ՄԻՊ Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները։ Անահիտ Մանասյանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները։ Նա կոչ է արել իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին ու հանրային քննարկումների մյուս մասնակիցներին ոչ միայն զերծ մնալ նման խոսքից, այլև ակտիվորեն հակազդել դրա տարածմանը։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար