Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

30.10.2026 13:25 Հայաստան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 30-ին ևս երկու տարով վերանշանակվեց Միացյալ ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան՝ վերահաստատելով երեխաների իրավունքների պաշտպանությանն ու Հայաստանում նրանց բարեկեցության ապահովմանն ուղղված համատեղ հանձնառությունը։ Համագործակցության շարունակումը փաստող պայմանագրի խորհրդանշական ստորագրման արարողությունը տեղի ունեցավ COP17 համաժողովի Կանաչ գոտու գլխավոր բեմում: Փաստաթուղթն իրենց ստորագրություններով վավերացրեցին Արթուր Ալեքսանյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ դոկտոր Ղասսան Խալիլին: Անվանի մարզիկը իր ստորագրությունը թողեց նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհրդանիշով մարզաշապիկին:

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать