Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 11:17
Հայաստան
Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Բարձրագույն դատական խորհրդի տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցել է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Դատավոր Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը նշանակված է նոյեմբերի 16-ին։ ԶԼՄ–ներում շրջանառված տեղեկությունների համաձայն՝ վարույթը կապված է հենց կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատավորի ինքնաբացարկի հետ։ @ArmeniaSputnik