ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում ընդգրկված՝ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Դրանք նվիրված են նաև Հայաստանի անկախության 35-ամյակին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումների շրջանակում բացվել է «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։