COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 19:03
Հայաստան
«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի ազգային տաղավարում կայացել է «Կենսաբազմազանության թվային վահան. վերաիմաստավորելով բնապահպանական վերահսկողությունը Հայաստանում» խորագրով միջոցառումը։ ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվել են բնապահպանական վերահսկողության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման Հայաստանի փորձը և դրանց դերը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական ռիսկերի գնահատման ու իրավախախտումների կանխարգելման գործում։ …