Վարչապետն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում կապերի զարգացմանը։