Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 12:23
Հայաստան
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) կարիերայում առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչը կիսաեզրափակիչում մրցեց Բուլղարիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Շամիլ Մամեդովի հետ ու ծանր պայքարում հաղթեց 2:1 հաշվով: Երկրորդ մրցափուլի ընթացքում 27-ամյա Թևանյանը ստացավ մատի կոտրվածք, սակայն վնասվածքը չխանգարեց հասնել հաղթանակի: …