200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող քաղաքացիները կընդգրկվեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

29.10.2026 11:40 Հայաստան

2027 թ–ից առողջապահական ապահովագրությունից կօգտվեն նաև մինչև 200 հազար դրամ ստացողները, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ ✔️Ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ կերպ` 10 800 դրամից 4 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 400 դրամը` գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի աշխատողը։ ✔️200–500 հազար դրամ աշխատող ստացողների դեպքում 2027 թվականին 6000 դրամը կսուբսիդավորի սոցկրեդիտի շրջանակում, իսկ մնացած 4400 դրամը կվճարի քաղաքացին։ ✔️Մյուս տարվանից աշխատող անձանց հետ փոխկապակցված անձիք ևս հնարավորություն կունենան կամավոր հիմունքներով ապահովագրվել։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար