Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 10:28
Հայաստան
Արթուր Ջավադյանը, որը 12 տարի ղեկավարել է ՀՀ Կենտրոնական բանկը, Փաշինյանի որոշմամբ, ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։ 📎 Ջավադյանը Հայաստանի Կենտրոնական բանկը ղեկավարել է 2008–2020 թվականներին, իսկ մինչ այդ՝ 2003–2008 թվականներին, եղել է ԿԲ նախագահի տեղակալը։ Ավելի վաղ՝ 1990-ականներին, նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում, ինչպես նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկում։ @ArmeniaSputnik