Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա
Շտապողական և ագրեսիվ. Զախարովան` ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի բացառել, որ դա հանրության ուշադրությունը հասունացած հրատապ խնդիրներից շեղելու փորձ էր՝ «պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա բարդելու միջոցով»։ Ցավոք, Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում՝ կապված այն գլխավոր հարցի հետ, որը մտահոգում է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների թե՛ բնակչությանը, թե՛ բիզնեսին. ի վերջո, ո՞ւր է ինտեգրվում Հայաստանը։ Չէ՞ որ սա պարզ հարց է։ ✔️Զախարովան անդրադարձել է նաև Փաշինյանի կողմից Ռուսաստանը մետրոպոլիայի հետ համեմատելուն՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն ինքն է պայքարում նեոգաղութատիրության ժամանակակից պրակտիկայի դեմ, ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի, որը «փորձում է ներկայանալ որպես Հայաստանի լավագույն ընկեր»։ @ArmeniaSputnik