Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով
Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայում գտնվող երկու երկաթուղային հատվածների վերականգնման առաջարկին. Օվերչուկ Խոսքը Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման հատվածների մասին է։ «Այսօր [ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում] մենք ուշադրություն ենք հրավիրել այն բանի վրա, որ աջակցում ենք այդ երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել և օգնել Հայաստանին այստեղ հենց այն տեսանկյունից, որպեսզի ապահովվի տրանսպորտային կապ Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի հետ սահման»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետը: Օվերչուկը հիշեցրել է, որ այդ որոշումները ՌԴ նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին. նա հույս ունի, որ մոտ ժամանակներս պետք է կայանան «շատ կարևոր հանդիպումներ, որոնք այդ հարցն ավելի առաջ կշարժեն»: @ArmeniaSputnik