ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն ազգանունով WhatsApp և Telegram հարթակներում կեղծ օգտահաշիվներ են բացվել։ Այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով։ Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Խնդրում ենք լինել առավել զգոն։ Չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով, անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,– գործընկերներին զգուշացրել է խոսնակը։