Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար

28.10.2026 14:34 Հայաստան

Սյունիքի Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար. ԱՆ Նախարարությունից հավաստիացնում են, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։ Տեղեկացվում է, որ մասնագիտական խմբի կողմից իրականացվել են ջրի նոր նմուշառումներ ու նմուշապատրաստում, և դրանց մի շարք լաբորատոր հետազոտություններ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։ 📎Սեպտեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ Ծավում ջրի մեջ սնդիկի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի շեմը և անվտանգ չէ։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար