«Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան
Ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. բացատրում է Արմեն Աշոտյանը ▪️Թղթի վրա ամերիկյան TRIPP նախաձեռնությունը ներկայացվում է որպես «խաղաղության և բարօրության ուղի»։ Բայց եթե մի կողմ դնենք քաղցրալեզու դիվանագիտական փաթեթավորումն ու միացնենք քննադատական մտածողությունը, ակնհայտ է դառնում` մեր առջև ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ կոշտ քաղաքական գամբիտ։ ▪️Ավելին` TRIPP-ը իր ներկայիս տեսքով զրկում է Հայաստանին ձայնի իրավունքից և դե ֆակտո վերածվում է պանթյուրքական աշխարհաքաղաքական դաշինքի գլխավոր գործիքի՝ միմյանց կապելով Բաքուն ու Անկարան՝ ամերիկյան ֆինանսական փաթեթավորման ներքո։ ▪️TRIPP-ի գլխավոր տնտեսական խնդիրն այն է, որ այն չափազանց թանկ է, իսկ կատաղի մրցակցության պայմաններում դրանով տեղափոխելու բան առանձնապես չկա։ Սյունիքի դաժան ժայռերում զրոյից ժամանակակից երկաթուղի, ավտոմայրուղի կառուցելը, էլեկտրահաղորդման գծեր ու խողովակներ քաշելը, ըստ տարբեր գնահատականների, կարժենա ավելի քան 2.4 միլիարդ դոլար։ ▪️Տարածաշրջանին կայունություն խոստանալով՝ Վաշինգտոնն իրականում լուծում է իր խնդիրները՝ կառուց