Մակունցը հանդիպում է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

02.10.2026 17:12 Հայաստան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիլիթ Մակունցը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել Ֆրեզնոյի դերը ԱՄՆ հայ համայնքի կյանքում: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշատակել է այն փաստը, որ քաղաքում երկար տարիներ բնակվում է մեծաթիվ հայ համայնք և այնտեղ ստեղծված են հայապահպանության համար անհրաժեշտ հնարավորություններ: Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Ֆրեզնոյի հայ համայնքն ունի իր ուրույն տեղը քաղաքի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանն առնչվող թեմաների շուրջ:

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment