✈️ «Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Նիդեռլանդներ հոկտեմբերի 26-ից

27.10.2026 11:57 Հայաստան

Հոկտեմբերի 26-ից «Wizz Air» ավիաընկերությունը սկսել է Երևան–Էյնդհովեն ուղիղ չվերթերի իրականացումը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաղորդմամբ՝ դեպի Նիդերլանդներ թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ «Զվարթնոց» օդանավակայանի հաղորդագրությունը՝ ստորև․ ««Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկել է չվերթերը դեպի Էյնդհովեն, Նիդերլանդներ: Երևանի և Էյնդհովենի միջև ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ»:

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար