Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am
27.10.2026 15:43
Հայաստան
Ձերբակալվել են 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի և հայոց պատմության ամբիոնների վարիչները, @ArmeniaSputnik–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից պնդում են, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: 📎Նշենք, որ ԵՊՀ կայքում իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնում նշված է Վարդան Այվազյանի անունը, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ` Էդիկ Մինասյանի։ @ArmeniaSputnik