Միրզոյան. ԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը
26.10.2026 16:22
Հայաստան
ՀՀ ԱԳ նախարարը չի բացառել TRIPP-ի գործարկումը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Խաղաղության պայմանագրի նախագիծը նախաստորագրված է, Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում են, որ այն կասկածի տակ չեն դնում, հիշեցրել է Միրզոյանը՝ խորհրդարանի լիագումար նստաշրջանում ներկայացնելով TRIPP-ի մասին փաստաթուղթը։ Նրա խոսքով՝ հասկանալի կլիներ այն դիրքորոշումը, որ նախ պետք է լիներ խաղաղության պայմանագիր։ Դա կլինի դասագրքային հաջորդականություն, սակայն կյանքն ունի իր կանոնները։ Ընդ որում, «Թրամփի երթուղին» նախագիծը կարող է նպաստել խաղաղությանը, հավելել է նա։ @ArmeniaSputnik