Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

26.10.2026 19:39 Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» և ուսանողական շարժմանը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետը շնորհավորական գրառում է կատարել X-ի իր էջում՝ ընդգծելով Սերբիայի հաջորդ կառավարության հետ համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը։ «Շնորհավորում եմ «Ուսանողական ցուցակին» և ուսանողական շարժմանը՝ Սերբիայում ընտրական հաղթանակի առթիվ։ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու Սերբիայի հաջորդ կառավարության հետ՝ մեր վաղեմի բարեկամությունն ու երկկողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»,– գրել է Փաշինյանը։

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать