Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը
26.10.2026 15:15
Հայաստան
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Հաջորդ հաշվետու տարիների համար հայտարարագրերը ներկայացվելու են մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Գործում է նաև նախալրացված հայտարարագրի ինքնաշխատ ներկայացման մեխանիզմը․ սահմանված ժամկետում այն չփոփոխելու և չներկայացնելու դեպքում՝ հայտարարագիրը վերջնաժամկետից հետո համարվում է ներկայացված։