Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքին. դատախազություն
26.10.2026 13:05
Հայաստան
Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից դատախազական միջամտության արդյունքում համայնքին է վերադարձվել ևս 400 քմ մակերեսով հողամաս, որը 2015 թվականին կառուցապատման իրավունքով տրամադրվել էր ֆիզիկական անձի՝ օրենքի պահանջների խախտմամբ։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ մինչ օրս զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել ընդհանուր 6411,48 քմ մակերեսով 13 հողամաս։ Եվս 5 հողամասի վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Գլխավոր դատախազության …